Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կոճի եւ դաստակի վնասվածք. փաստեր եւ խորհուրդներ. news.am
Հարմար եղանակին շատերս ենք սիրում զբաղվել այս կամ այն սպորտաձեւով (լինի դա չմշկասահք, թե՝ ֆուտբոլ), նույնիսկ առանց մտածելու, որ հեշտությամբ կոճի կամ դաստակի վնասվածք ստանալու ռիսկի ենք ենթարկվում: Այնինչ մեկ սխալ քայլն անգամ, հատկապես, երբ բաց ձեռքով ընկնենք, կարող է հիշյալ բարդ հանգույցներում առկա փոքր չափերով աչքի ընկնող ոսկրերի ջարդման պատճառ դառնալ:
Ջարդվա՞ծք, թե՞ ձգում
Վնասված կոճի կամ դաստակի պարագայում դժվար է անմիջապես գլխի ընկնել՝ ջարդվա՞ծք կա, թե՞ ձգում: Երկրորդ տարբերակն այն դեպքն է, երբ հոդերի կապանները չափից ավելի լայն են ձգվում: Ընդ որում, դրանք նաեւ պատռվելու հատկություն ունեն: Ավելին՝ ձգված կապանները կարող են նույնչափ ցավ պատճառել, որքան ջարդվածքի դեպքում է ի հայտ գալիս, եւ այտուցման պատճառ դառնալ:
Իսկ ջարդվածքը կարող է ակնառու լինել միայն այն պարագայում, երբ կոճի կամ դաստակի դեֆորմացիա է նկատվում: Երբ ինչ-որ ցցված բան եք տեսնում, որն անզեն աչքով նույնպես նկատելի է: Հակառակ պարագայում, ջարդվածքը ձգումից տարբերակելու համար ռենտգեն հետազոտության կարիք կարող է զգացվել:
Ի՞նչ է հարկավոր անել, երբ ջարդվածք է կասկածվում
Եթե կասկածում եք, որ կոճի կամ դաստակի ջարդվածք ունեք, հարկավոր է անհապաղ շտապ օգնություն զանգահարել: Բուժհաստատություն տեղափոխվելուն պես ռենտգեն հետազոտություն կանցնեք՝ ախտորոշումը ճշտելու համար: Այուհետեւ օրթոպեդը բուժման լավագույն եղանակը կորոշի:
Սակայն մինչ այդ, ցավը մեղմելու եւ այտուցվածությունից խուսափելու համար, հետեւյալ միջոցառումներն է առաջարկվում.
- հանգիստ վիճակում մնալ, վնասված հոդը հնարավորինս պահել անշարժ,
- սառույց դնել՝ օրական 3-4 անգամ, 20-30 րոպե տեւողությամբ,
- թրջոցներ դնել վնասված հատվածին,
- դաստակի վնասվածքի դեպքում ձեռքը սրտի մակարդակից բարձր պահել՝ որքան հնարավոր է երկար տեւողությամբ:
Բուժման եղանակներ
Կապված ջարդվածքի տիպից, տեղից եւ բարդության աստիճանից՝ կոճի կամ դաստակի վերականգնման մի քանի առավել լայն տարածում գտած եղանակներ գոյություն ունեն.
- ձգում,
- ոսկրի վերատեղակայում եւ ձգում,
- վիրաբուժական միջամտությամբ` ուղղում. այս պարագայում ջարդվածքն ուղղելու եւ անհրաժեշտ տեղակայմամբ պահելու համար նույնիսկ պտուտակների կարիք կարող է զգացվել:
Այդուհանդերձ, լիարժեք ապաքինման համար բուժող մասնագետը երբեմն կարող է ֆիզիոթերապիա նշանակել, որի օգնությամբ հոդի շարժունակությունը վերականգնելու հնարավորություն կստանաք:
16.09.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ